National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.06.2018
ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետները մասնակցել են բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի 6-րդ տարեկան համաժողովին
1 / 2

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի եւ Մեծ Բրիտանիայի Հանուն Ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետներ Աշոտ Ավետիսյանը եւ Աշոտ Եղիազարյանը հունիսի 18-21-ը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մասնակցել են Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի (GN-PBO) 6-րդ տարեկան համաժողովին:

Միջոցառման շրջանակում հայ փորձագետները ներկայացրել են Հայաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակի առաքելությունը, ստեղծման իրավական շրջանակը, գործառույթներն ու կատարած աշխատանքի արդյունքները:

Համաժողովի կազմակերպիչների կողմից կարեւորվել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի մասնակցությունը եւ ընդգրկումը Բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի աշխատանքներում, ինչը կխթանի Հայաստանի օրենսդիր մարմնի այս կառույցի զարգացմանը, ինչպես նաեւ ցանցում ընդգրկված տարբեր երկրների բյուջետային գրասենյակների հետ համագործակցության ընդլայնմանը եւ լավագույն փորձի փոխանակմանը:


14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am